Աշխարհի 8-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը դարձավ Մադրիդի «Մասթերս» ATP-1000 շարքի մրցաշարի հաղթող։
Եզրափակիչում ռուս թենիսիստը 4-6, 7-5, 7-5 հաշվով առավելության հասավ Ֆելիքս Օժե-Ալյասիմի (Կանադա, 35-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևեց 2 ժամ 49 րոպե։
Ռուբլյովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց «Մասթերս» շարքի մրցաշարում և ATP դասակարգման աղյուսակում ստացավ 1000 միավոր։ Հերթական թարմացումից հետո 26-ամյա թենիսիստը դասակարգման աղյուսակում կբարձրանա 6-րդ տեղ։