Ռուս մասնագետ Անդրեյ Տալալաևը հայտարարել է մերձմոսկովյան «Խիմկիից» հեռանալու մասին։
«Ամեն բան դրան էր տանում»,- 51-ամյա մարզիչի խոսքը մեջբերում է «РИА Новости»-ն։
Երևանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը անցյալ տարվա ապրիլից էր աշխատում «Խիմկիում», որն ավարտված մրցաշրջանում առաջին տեղն էր գրավել Առաջին դիվիզիոնում ու նվաճել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Հիշեցնենք, որ «Խիմկիում» է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում 5 խաղի մասնակցած Արշակ Կորյանը։


