Անդորրան ներկայացնող «Ռեյնջերս» ակումբը կատարել է մի տրանսֆեր, որն իսկական իրարանցում է առաջացրել համացանցում, հայտնում է պորտուգալական Record-ը:
«Ռեյնջերսը» նույն երկիրը ներկայացնող մեկ այլ ակումբից՝ «Կանկունից» ձեռք է բերել 28-ամյա մեքսիկացի կիսապաշտպանի, որի անուն-ազգանունը համընկնում է իսպանական ֆուտբոլի լեգենդ Անդրես Ինիեստայի հետ:
Այս տրանսֆերի մասին համացանցում բազմաթիվ հրապարակումներ ու հումորային մեկնաբանություններ են տեղ գտել. անհայտ ակումբն ու անհայտ ֆուտբոլիստը հայտնի դարձան Անդրես Ինիեստայի շնորհիվ: