«Անձ» բառի հոգնակին է՝ «անձեր», «անձինք», սակայն շատ հաճախ հարցնում են՝ «անձի՞ք», թե՞ «անձինք»: Ճիշտ տարբերակն է ԱՆՁԻՆՔ-ը: Սա գրաբարյան «անձն» գոյականի հոգնակին է՝ անձն-անձինք: Գրաբարյան այդ Ն-ն պահպանվում է «անձ» բառից կազմված այլ բառերում՝ անձնական, անձնավորված, միջանձնային և այլն:
Աղբյուր՝ Լեզվի կոմիտե
կարդացեք նաև՝

