Logo

Անգլիական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Լեմարի գործակալների հետ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.03.2020ՍՊՈՐՏ
1178403258.jpg.0 - Անգլիական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Լեմարի գործակալների հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:55

-

-

Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ինչպես հաղորդում է ESPN-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալները նախորդ շաբաթ հանդիպել են անգլիական կողմի ներկայացուցիչների հետ: «Կարմիր սատանաները» ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրվել համաշխարհային մակարդակի կատարողներով: Լեմարը «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում էր դեռևս 2016/17թթ․ մրցաշրջանի ավարտից հետո, որն անցկացրել էր «Մոնակոյում»:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ ֆրանսիացին ցանկանում է հեռանալ իսպանական ակումբից, քանի որ թիմի խաղաոճը չի համապատասխանում իրեն: Բացի այդ, նա չի ստանում բավարար խաղաժամանակ:

Լեմարի գործող պայմանագրի ժամկետն «Ատլետիկոյի» հետ լրանում է 2023 թվականին, ուստի գործարքը կարող է թանկ արժենալ «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Սակայն անգլիական ակումբի ճամբարում վստահ են, որ 24-ամյա ֆրանսիացու ստեղծարարությունն ու ձախ ոտքի հզորությունը կարող են օգտակար լինել թիմին հաջորդ մրցաշրջանում:

2018 թվականի աշխարհի չեմպիոնը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 17 հանդիպման, իսկ «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հունվարին հայտարարել էր, որ Լեմարը չի արդարացրել սպասելիքները:

«Մանչեսթեր Յունայթեդի» ծրագիրը. 250 միլիոն եվրո, 4 թոփ տրանսֆեր

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ