«Չելսին» միացել է Մեսիի համար մղվող պայքարին։ Լոնդոնյան ակումբի նախագահ Ռոման Աբրամովիչն արդեն հանդիպել է արգենտինացու ներկայացուցիչների հետ և քննարկել հավանական համագործակցությունը, հաղորդում է AS-ը։
Աղբյուրը հայտնում է, որ «Չելսիի» համար դժվար կլինի իրականացնել այս գործարքը, քանի որ ՊՍԺ-ի հետ բանակցություններն արդեն հանգուցալուծման փուլում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին», որքան էլ որ անակնկալ է, հետաքրքրված չէ Մեսիի տեղափոխությամբ։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ միակ ակումբն այս պահին, որ լրջորեն հետաքրքրված է Մեսիի ծառայություններով, ՊՍԺ-ն է:

