Logo

ԱԼԳ. «Լիվերպուլը» ջախջախեց «Տոտենհեմին» և դուրս եկավ եզրափակիչ

01:58 / 07.02.2025Ֆուտբոլ
null

Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» դարձավ Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Լոնդոնի «Տոտենհեմի» հետ կիսաեզրափակիչի դիմակայության պատասխան խաղը կայացավ «Էնֆիլդ» ստադիոնում, Առնե Սլոթի գլխավորած թիմը հաղթեց 4-0 հաշվով: Առաջին խաղում «Տոտենհեմը» հաղթել էր 1-0 հաշվով:

Պատասխան խաղում գոլ խփեցին պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը, հարձակվողներ Քոդի Գակպոն ու Մոհամեդ Սալահը:

«Լիվերպուլը» մարտի 16-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում գավաթը կվիճարկի «Նյուքասլի» հետ:

Անգլիայի Լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»` 4-0 (առաջին խաղը` 0-1) (տեսանյութ)

Քոդի Գակպո, 34, Մոհամեդ Սալահ, 51 (11մ), Դոմինիկ Սոբոսլայ, 75, Վիրջիլ վան Դեյկ, 80

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ