Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի Լիգայի փուլի առաջին տուրում պատմական ցուցանիշ է գրանցվել, հաղորդում է Opta-ն:
Մրցաշարի պատմության մեջ առաջին դեպքն է, որ մեկ տուրի ընթացքում անգլիական երեք թիմ առավելության է հասնում իսպանական երեք ակումբների հետ պայքարում: Առաջին խաղային օրը «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթել էր «Աթլետիկին», «Տոտենհեմը» տանը հաղթել էր «Վիլյառեալին»:
Խաղային երկրորդ օրն «Էնֆիլդում» «Լիվերպուլը» հաղթել էր «Աթլետիկոյին»:


