Logo

Անգլիան կընդունի 35 տարեկանից բարձր ֆուտբոլիստների Մունդիալը

14:42 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Ամռանն Անգլիայում կկայանա 35 տարեկանից բարձր ֆուտբոլիստների աշխարհի առաջնությունը, հայտնում է Daily Mail-ը:

Մրցաշարը կկոչվի EPG Cup և կանցկացվի Պրեմիեր լիգայի ստադիոններից մեկում:

Տարեցների Մունդիալին կմասնակցեն այն հավաքականները, որոնք ժամանակին դարձել են աշխարհի չեմպիոն՝ Անգլիա, Արգենտինա, Բրազիլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Ուրուգվայ:

Մրցաշարին կարող են մասնակցել 35 տարեկանից բարձր այն ֆուտբոլիստները, որոնք ժամանակին հանդես են եկել ազգային թիմերում, կամ առնվազն 100 հանդիպում են անցկացրել բարձրագույն լիգաներում:

Թիմերի ավագները կլինեն Սթիվ Մաքմանամանը, Էստեբան Կամբիասոն, Էմերսոնը, Կրիստիան Կարամբյոն, Կևին Կուրանյին, Մարկո Մատերացին, Միչել Սալգադոն և Դիեգո Լուգանոն:

Նախնական հայտացուցակում են հայտնվել նաև «Ոսկե գնդակի» դափնեկիրներ Մայքլ Օուենը, Կական, Ռոնալդինյոն, Ռիվալդոն, Ֆաբիո Կանավարոն և այլ աստղեր:

Ֆուտբոլիստները 90 րոպեի փոխարեն կխաղան 70 րոպե:

Քառորդ եզրափակիչները կկայանան հունիսի 4-ին և 5-ին, կիսաեզրափակիչները՝ հունիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ հունիսի 11-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ