Logo

Անգլիայի գավաթ. Կազեմիրոյի դուբլն ու «Մանչեսթեր Յունայթեդի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

01:53 / 29.01.2023Այլ մրցաշարեր
null

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը 3-1 հաշվով հաղթեց Չեմպիոնշիփը ներկայանցող «Ռեդինգին» ու նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, մեկ գոլ էլ խփեց նրա հայրենակից Ֆրեդը: «Ռեդինգի» կազմում գոլով աչքի ընկավ սենեգալցի հարձակվող Ամադու Սալիֆ Մբենգեն:

65-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով: Կազեմիրոյի նկատմամբ կանոնների կոպիտ խախտման համար երկրորդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Անգլիայի ազգային հավաքականի ու «Լիվերպուլի» նախկին հարձակվող Էնդի Քերոլը:

Հիշեցնենք, որ Անգլիայի գործող գավաթակիրը «Լիվերպուլն» է: 1/8 եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։

Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեդինգ»՝ 3-1 (տեսանյութ)

Կազեմիրո, 54, 58, Ֆրեդ, 67 - Ամադու Սալիֆ Մբենգե, 72

Հեռացում՝ Էնդի Քերոլ, 65 («Ռեդինգ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ