«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հյուրընկալվեց «Բրիսթոլ Սիթիին» և հաղթեց 3-0 հաշվով:
Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի կազմում դուբլ գրանցեց անգլիացի վինգեր Ֆիլ Ֆոդենը, մեկ գոլ խփեց բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:
Քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև «Բրայթոնը», «Բլեքբերն Ռովերսը» և «Ֆուլհեմը»: Քառորդ եզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:
Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Բրիսթոլ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0-3
Ֆիլ Ֆոդեն, 7, 74, Կևին Դե Բրույնե, 81
«Սթոք Սիթի» - «Բրայթոն»՝ 0-1
«Լեսթեր» - «Բելեքբերն Ռովերս»՝ 1-2
«Ֆուլհեմ» - «Լիդս»՝ 2-0


