Logo

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ եզրափակիչում է

21:46 / 27.04.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։

Մանկունիական գրանդը երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։

Անգլիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Նոթինգհեմ Ֆորեսթ» - «Մանչեսթեր Սիթի»` 0-2

Ռիկո Լյուիս, 2, Յոշկո Գվարդիոլ, 51

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ