Logo

Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Սիթին» քամբեք արեց և կիսաեզրափակիչում է

21:28 / 30.03.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին մասնակիցն է։

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը մրցաշարի քառորդ եզրափակիչում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Բորնմութի» դեմ խաղում։

«Բորնմութը» 21-րդ րոպեին Էվանիլսոնի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, սակայն «Սիթին» երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեց ու քամբեք արեց. աչքի ընկան Էռլինգ Հոլանդն ու Օմար Մարմուշը։

Անգլիայի գավաթում պայքարը շարունակում են նաև «Ասթոն Վիլան», «Քրիստալ Փելասը» և «Նոթինգհեմ Ֆորեսթը»։

Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բորնմութ» - «Մանչեսթեր Սիթի»` 1-2 

Էվանիլսոն 21 - Էռլինգ Հոլանդ, 49, Օմար Մարմուշ, 63

Չիրացված 11-մետրանոց` Էռլինգ Հոլանդ, 14 («Մանչեսթեր Սիթի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ