Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական խաղադաշտում 3-1 հաշվով առավելության հասավ «Էվերթոնի» նկատմամբ և նվաճեց 1/16 եզրափակիչի ուղեգիր:
Հանդիպման սկզբնամասում մանկունյական ակումբի կազմում աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Անտոնին, նրա գոլին պատասխանեց «Էվերթոնի» անգլիացի պաշտպան Քոնոր Կոուդին, որը երկրորդ խաղակեսում դարձավ նաև ինքնագոլի հեղինակ:
Խաղի վերջնամասում գոլ խփեց նաև անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։
Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»՝ 3-1
Անտոնի, 4, Քոնոր Կոուդի, 52 (ինքնագոլ), Մարկուս Ռեշֆորդ, 90+7 - Քոնոր Կոուդի, 14


