Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմը» 3-0 հաշվով հաղթանակ տարավ Չեմպիոնշիփում ելույթ ունեցող «Պրեսթոն Նորթ Էնդ» ակումբի նկատմամբ ու նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր:
Դուբլի հեղինակ դարձավ հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը, մեկ անգամ էլ գոլով աչքի ընկավ նիդերլանդցի հարձակվող Առնո Դանժուման:
Հիշեցնենք, որ Անգլիայի գործող գավաթակիրը «Լիվերպուլն» է: 1/8 եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ։
Անգլիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Պրեսթոն Նորթ Էնդ» - «Տոտենհեմ»՝ 0-3 (տեսանյութ)
Սոն Հին Մին, 50, 69, Առնո Դանժումա, 87


