Logo

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Էբերեչի Էզեն՝ շախմատի մրցաշարի հաղթող

16:35 / 03.05.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Քրիստալ Փելասի» հարձակողական ոճի ֆուտբոլիստ Էբերեչի Էզեն դարձել է շախմատի առցանց մրցաշարի հաղթող, հաղորդում է Chess.com-ը:

Պրեմիեր լիգայի աստղը հավասարը չի ունեցել PogChamps 6 մրցաշարում, որն անցկացվել է մայիսի 1-3-ը 12 մասնակցով:

Էզեն պայքարը սկսել է A խմբում, վաստակել է 12 միավոր և գրավել առաջին տեղը: Չեմպիոնական ցանցում 26-ամյա Էզեն ոչ մի միավոր չի կորցրել և դարձել է 100,000 դոլար մրցանակային հիմնադրամով մրցաշարի հաղթող: Էբերեչի Էզեն վաստակել է 20,000 դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ