Logo

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ում հաղթելու դեպքում խոշոր պարգևավճար կստանան

15:33 / 16.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Եվրո-2024-ում հաղթելու դեպքում կստանան 11,3-ական միլիոն եվրո պարգևավճար, հայտնում է The Sun պարբերականը:

Գերմանիայում հաջողության հասնելու դեպքում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն էլ 4,7 միլիոն եվրո պարգևավճար կստանա:

Հիշեցնենք, որ C խմբում անգլիացիների մրցակիցները կլինեն Սերբիայի, Դանիայի և Սլովենիայի հավաքականները: Անգլիայի ազգային հավաքականը հունիսի 16-ին կմեկնարկի սերբերի դեմ խաղով, մրցավեճը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ