Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) կայքում ազգային հավաքականի գլխավոր մարզիչի թափուր պաշտոնի համար աշխատանքի հայտարարություն է տեղադրվել:
«Առաջնորդել և զարգացնել Անգլիայի հավաքականը, որպեսզի թիմը հաղթի խոշոր մրցաշարում և հետևողականորեն դասվի աշխարհի լավագույնների շարքին:
Դիմորդները պետք է ունենան ՈւԵՖԱ-ի Pro մարզչական արտոնագիր, անգլիական ֆուտբոլում զգալի փորձ, Պրեմիեր լիգայում և/կամ առաջատար միջազգային մրցաշարերում բարձր կատարողականություն, անգլիացի խաղացողների հաջող հավաքագրման, կառավարելու և զարգացնելու փորձ»,- նշված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր Գարեթ Սաութգեյթը: Նրա գլխավորությամբ անգլիացիները երկրորդ անընդմեջ Եվրոյում հասել էին եզրափակիչ և պարտվել: Անգլիայի հավաքականը հուլիսի 14-ին Եվրո-2024-ի եզրափակիչում 1-2 հաշվով պարտվել էր Իսպանիային:
53-ամյա Սաութգեյթն Անգլիայի հավաքականը գլխավորում էր 2016 թվականի սեպտեմբերից:


