Անգլիայի հավաքականի մարզաշապիկները կլինեն առանց ազգանունների Բելգիայի դեմ ընկերական հանդիպման երկրորդ խաղակեսում, հայտնում է երկրի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը։
Անգլիայի հավաքականը նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկությունը դեմենցիայով տառապող մարդկանց հանդեպ։ Նման խնդիրներ ունեցող մարդիկ տարիների ընթացքում կորցնում են հիշողությունը։
Դեմենցիան Մեծ Բրիտանիայում ամենատարածված հիվանդություններից մեկն է և ունի մահացության բարձր ցուցանիշ։
Անգլիա - Բելգիա հանդիպումը կայանալու է մարտի 26-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին։



