Logo

Անգլիայի հավաքականը 2 ընկերական խաղ կանցկացնի Եվրո-2024-ից առաջ

11:53 / 06.02.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարից առաջ, հաղորդում է Goal.com-ը:

Հունիսի 3-ին անգլիացիները կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ: Թիմերը կհանդիպեն պատմության մեջ առաջին անգամ: Խաղը կկայանա «Նյուքասլի» տնային ստադիոն «Սենթ-Ջեյմս Պարկում»:

Հունիսի 7-ին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կընդունի Իսլանդիայի հավաքականին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կայանալու է հունիսի 10-ից հուլիսի 10-ը Գերմանիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ