Ֆուտբոլի Անգլիայի հավաքականը, ընկերական խաղում 3-1 հաշվով առավելության հասնելով շոտլանդացիների նկատմամբ, տարել է 600-րդ հաղթանակը, հաղորդում է Opta-ն։
Անգլիան առաջին եվրոպական հավաքականն է, որը հատում է 600 հաղթանակի շեմը։
Գլազգոյում կայացած խաղում գոլի հեղինակ էր դարձել նաև Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հարի Քեյնը։ Մյունխենի «Բավարիայի» հարձակվողը 59-րդ գոլն է խփել ազգային թիմում։ Անգլիայի հավաքականի բոլոր ժամանակների ռմբարկուների լավագույն եռյակում են նաև կարիերան ավարտած Ուեյն Ռունին (53) ու Բոբի Չարլթոնը (49)։
Անգլիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 13-ին՝ ընկերական խաղում մրցելով Ավստրալիայի հետ։


