Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում 0-2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Նյուքասլից»։
Հյուրերի գոլերը Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Իսակն ու անգլիացի վինգեր Էնթոնի Գորդոնը։
Ակումբները պատասխան հանդիպումը կանցկացնեն փետրվարի 5-ին։ Կիսաեզրափակիչի մյուս դիմակայությունում կմրցեն «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը»։
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումները հեռարձակվում են Fast Media-ի հեռուստաալիքներով։
Անգլիայի Լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Արսենալ» - «Նյուքասլ»` 0-2
Ալեքսանդր Իսակ, 37, Էնթոնի Գորդոն, 51