Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»։
Մերսիսայդյան ակումբից առաջին խաղակեսում մեկական գոլ խփեցին անգլիացի կիսապաշտպան Հարվի Էլիոթը և ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը։
«Նյուքասլը» Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալիի դուբլի ու շվեյցարացի պաշտպան Ֆաբիան Շերի գոլի շնորհիվ տնային խաղում 3-1 հաշվով առավելության հասավ «Բրենթֆորդի» նկատմամբ։
Երկու ակումբներն էլ դուրս եկան Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ և միացան Լոնդոնի «Արսենալին»։ Քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում մրցելու են «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այդ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով մեկնարկելու է կեսգիշերին, լինելու է Fast Sports 2-ի ուղիղ եթերում։
Անգլիայի Լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ»` 1-2 (տեսանյութ)
Քեմերոն Արչեր, 59 - Դարվին Նունյես, 24, Հարվի Էլիոթ, 32
«Նյուքասլ» - «Բրենթֆորդ»` 3-1
Սանդրո Տոնալի, 9, 43, Ֆաբիան Շեր, 69 - Յոհան Վիսա, 90+1


