Logo

Անգլիայի Լիգայի գավաթ. «Ման. Սիթին», «Արսենալը», «Տոտենհեմն» ու «Նյուքասլը» 1/8 եզրափակիչում են

00:51 / 25.09.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» Ֆիլ Ֆոդենի ու Սավինյոյի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»։

«Արսենալը» 2-0 հաշվով հաղթեց «Փորթ Վեյլին»։ «Զինագործների» գնդակներից մեկը խփեց թիմի նորեկ Էբերեչի Էզեն, որն առաջին անգամ գոլով աչքի ընկավ լոնդոնյան գրանդի կազմում։

«Նյուքասլը» 4-1 հաշվով առավելության հասավ «Բրեդֆորդի», իսկ «Տոտենհեմը»` 3-0 «Դոնքասթերի» դեմ խաղում։

1/8 եզրափակիչ են դուրս եկել նաև «Լիվերպուլը», «Չելսին», «Բրայթոնը», «Գրիմսբի Թաունը», «Բրենթֆորդը», «Քրիստալ Փելասը», «Սուոնսին», «Ուիքոմբ Ուոնդերերզը», «Ֆուլհեմը», «Քարդիֆը», «Վուլվերհեմփթոնը» և «Ռեքսեմը»։

Անգլիայի Լիգայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Հադերսֆիլդ» - «Մանչեսթեր Սիթի»` 0-2

Ֆիլ Ֆոդեն, 18, Սավինյո, 74

«Նյուքասլ» - «Բրեդֆորդ»` 4-1

Ժոելինտոն, 17, 75, Ուիլյամ Օսուլա, 19, 87 - Էնդի Կուկ, 79

«Տոտենհեմ» - «Դոնքասթեր»` 3-0

Ժոաու Պալինյա, 14, Ջեյ Մաքգրաթ, 17 (ինքնագոլ), Բրենան Ջոնսոն, 90+4

«Փորթ Վեյլ» - «Արսենալ»` 0-2

Էբերեչի Էզե, 8, Լեանդրո Տրոսարդ, 86

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ