Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 2-0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ռայան Շերկին ու Սավինյոն։
Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև «Նյուքասլը», որն ավելացված երկրորդ րոպեին հաղթանակ կորզեց «Ֆուլհեմից»` 2-1։
Անգլիայի Լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Մանչեսթեր Սիթի» - «Բրենթֆորդ»` 2-0
Ռայան Շերկի, 32, Սավինյո, 67
«Նյուքասլ» - «Ֆուլհեմ»` 2-1
Յոհան Վիսա, 10, Լյուիս Մայլի, 90+2 - Սաշա Լուկիչ, 16
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


