Logo

«Ման. Յունայթեդի» սենսացիոն պարտությունը 4-րդ լիգայի թիմից գավաթային խաղում

01:20 / 28.08.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց չորրորդ լիգան ներկայացնող «Գրիմսբի Թաունին»։

Հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց 2-2 հաշիվը։ Ընդ որում՝ «Կարմիր սատանաները» պարտվում էին երկու գնդակի տարբերությամբ, բայց կարողացան փրկել խաղը։

Հետխաղյա 11-մետրանոցները թրիլերային սցենար ունեցան. կողմերը 13-ական հարված կատարեցին, իսկ հաջողությունն ուղեկցեց «Գրիմսբի Թաունին»։

«Բրայթոնը» մրցակցի դաշտում ոչ մի շանս չտվեց Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Օքսֆորդ Յունայթեդին»` ջախջախելով 6-0 հաշվով։

Պայքարը շարունակում է նաև «Էվերթոնը», որը Լիվերպուլում 2-0 հաշվով հաղթեց «Մանսֆիլդ Թաունին»։

Հանդիպումները հեռարձակվում էին Fast TV հավելվածում (iOSAndroid)

Անգլիայի Լիգայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Գրիմսբի Թաուն» - «Մանչեսթեր Յունայթեդ»` 2-2 (11-մետրանոցներով` 12-11)

Չառլզ Վերնամ, 22, Թայրել Ուորեն, 30 - Բրայան Մբեմո, 75, Հարի Մագուայեր, 89

«Օքսֆորդ Յունայթեդ» - «Բրայթոն»` 0-6

Օլիվյե Բոսկալի, 13, Գրայան Գրուդա, 20, Դիեգո Գոմես, 60, Ստեֆանոս Ցիմաս, 71, 77, Թոմ Ուոթսոն, 86

«Էվերթոն» - «Մանսֆիլդ Թաուն»` 2-0

Կառլոս Ալկարաս, 51, Բետու, 89

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ