Logo

Անգլիայի Սուպերգավաթի հանդիպման ժամանակացույցը

19:48 / 26.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության այս տարվա հանդիպումը կայանալու է օգոստոսի 10-ին։

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնական կայքը գրում է, որ հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ կմրցեն Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու երկրի գործող գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մանկունյական երկու ակումբները պատվավոր գավաթը միմյանց միջև վիճարկելու են երրորդ անգամ։ Կողմերը հանդիպել են նաև 1956 ու 2011 թվականներին։ Նախորդ երկու դեպքում էլ հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ