Հայ բռնցքամարտիկ Անի Արոյանը նվաճել է WBC Continental չեմպիոնական գոտին։
Դուբայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 26-ամյա մարզուհին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Ստումայի Մուկի Պաոլոյին (Տանզանիա)։ Մենամարտը տևել է 8 ռաունդ։
Այս հաղթանակի շնորհիվ Արոյանը BoxRec-ի վարկածով թեթևագույն քաշային կարգի դասակարգման աղյուսակում բարձրացել է 7-րդ տեղ։
Արոյանը պրոֆեսիոնալ ռինգում 16 մենամարտում տարել է 15 հաղթանակ, կրել 1 պարտություն։


