Ցինցինատիի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի 1/16 եզրափակիչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի դեմ պայքարում՝ 6-3, 6-3:
Առաջին սեթում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստին բավական էր մեկ բրեյքը, իսկ երկրորդում նա գրանցեց միանգամից երեքը:
Խաչանովը ռևանշի հասավ 2022 թվականին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0-6, 3-6 հաշվով:
Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ որոշված չէ:


