UFC-ի կիսածանր քաշային կարգի մարտիկ Մագոմեդ Անկալաևը X սոցիալական ցանցում գրել է, որ Ալեքս Պերեյրայի հետ մենամարտից հետո փոխվելու է MMA-ում իր կարգավիճակը:
«Վաղուց պետք է մենամարտեինք Ալեքսի հետ, բայց նրա պատճառով մենամարտը հետաձգվում էր: Ամենավատը սպասողական վիճակն է: Հիմա վերջապես ամեն ինչ կանեմ հաղթանակի համար: Այս մենամարտից հետո UFC-ին կսկսի գնահատել ինձ:
Եթե Պերեյրան ռևանշ խնդրի, ես կտրամադրեմ այն: Երբեք չեմ հրաժարվել ռևանշներից»,- ասել է Ռուսաստանը ներկայացնող մարտիկը:
Մարտի 9-ին կայանալիք Ակնալաև - Պերեյրա մենամարտը դառնալու է UFC 313-ի գլխավոր իրադարձությունը:


