Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի նախկին անդամ Աննա Սարգսյանը դարձել է ԱՄՆ-ի փոխչեմպիոն։
24-ամյա շախմատիստուհին վաստակել է 7,5 միավոր` արժանանալով արծաթե մեդալի։ 8 միավորով չեմպիոն է դարձել Կարիսա Յիպը։
Տղամարդկանց պայքարում 6,5 միավորով բրոնզե մեդալակիր է դարձել Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը։
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Ֆաբիանո Կարուանան (8 միավոր), իսկ Ուեսլի Սոն 7,5 միավորով դարձել է փոխչեմպիոն։


