Գերծանր քաշային կարգում հանդես եկող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը հուլիսի 18-ին Օռլանդոյում (ԱՄՆ) տիտղոսային մենամարտ կանցկացնի:
Հայ բռնցքամարտիկը WBA Continental North America չեմպիոնական գոտու համար կմենամարտի Քրիս Թոմասի դեմ: Մենամարտը կլինի 10-ռաունդանոց:
26-ամյա Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում անպարտելի է, 8 մենամարտերում էլ հաղթել է: Թոմասն ունի 15 հաղթանակ, մեկ պարտություն, երկու ոչ-ոքի: