Logo

Անրի. «Մբապեն արդեն գերազանցել է ինձ»

19:45 / 20.03.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին հայտարարել է, որ Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որպես ֆուտբոլիստ, արդեն գերազանցել է իրեն:

«Մբապեն արդեն գերազանցել է ինձ։ Կիլիանն արդեն ապագայում է։ Դա լավ է, քանի որ նա մարմնավորում է Ֆրանսիան և մեր ֆուտբոլը։ Մեզ անհրաժեշտ է նման ֆուտբոլիստ, որը գրեթե ամեն տեղ ներկայացնում է Ֆրանսիան։ Մբապեն ականավոր ֆուտբոլիստ է։ Նա խելագար է»,- ֆրանսիացի լեգենդար հարձակվողի խոսքը մեջբերում է GFFN-ը։

Կիլիան Մբապեն 2023/24 մրցաշրջանում 37 խաղում խփել է 38 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ