Logo

Անրին ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի

22:23 / 23.12.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերին Անրին հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի, հաղորդում է The Sun-ը:

45-ամյա մասնագետն այս պահին Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն է: Չնայած Ռոբերտո Մարտինեսի հրաժարականին՝ Անրիին հաջողվել է պահպանել պաշտոնը:

«Իհարկե, ես պետք է երկար մտածեմ, քանի որ հիմա Բելգիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնականն եմ: Հուսով եմ՝ ապագայում կրկին կդառնամ գլխավոր մարզիչ, եթե հարմար նախագիծ լինի:

Երբ ես գլխավորեցի «Մոնակոն», 13 խաղացողներ վնասվածք ունեին: Ինձ երկուսուկես ամիս ժամանակ տվեցին, ինչից հետո հեռացրին: Երբ ես մարզում էի «Մոնրեալը», ստիպված էի վերադառնալ տուն, քանի որ երեխաներիս 4 ամսից ավելի չէի տեսել, դա կորոնավիրուսի համաճարակի ժամանակ էր»,- Անրիի խոսքը մեջբերում է Footmercato-ն:

Հիշեցնենք, որ Տիերի Անրին կարիերայում երկու անգամ է աշխատել գլխավոր մարզիչի պաշտոնում. 2018/19 մրցաշրջանում նա գլխավորել է «Մոնակոն», իսկ 2019/20 մրցաշրջանում՝ MLS-ը ներկայացնող «Մոնրեալը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ