Լոնդոնի «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին խորհուրդ է տվել Չեմպիոնների լիգայի նորընծա հաղթող անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդին:
«Դու ամեն ինչ հիանալի ես անում, սակայն, երբ մեջքով դեպի դարպասն ես, փորձիր ավելի շատ շարժվել աջ. այդ դեպքում շաբաթական 100 գոլ կխփես»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Էրլինգ Հոլանդը ճանաչվել էր «Մանչեսթեր Սիթիի» մրցաշրջանի լավագույն խաղացող՝ 53 խաղում խփելով 52 գոլ ու կատարել 9 ասիստ: Նա 2022-ի հուլիսից է պաշտպանում Անգլիայի չեմպիոնի գույները:
«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ ձևակերպել էր թրեբլ՝ հաղթելով Պրեմիեր լիգայում և նվաճելով Անգլիայի ու Չեմպիոնների լիգայի գավաթները:


