Logo

Անրին նշել է, թե ով է «Ոսկե գնդակը» հաղթելու իր ֆավորիտը

13:24 / 12.03.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին հայտարարել է, որ իր համար «Ոսկե գնդակը» հաղթելու գլխավոր հավակնորդն այս պահին «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան է:

«Ինձ համար Ռաֆինյան այս պահին գերազանցում է բոլորին: «Ոսկե գնդակը» հաղթելու հավակնորդներ են նաև Սալահը, Քեյնը, Դեմբելեն, բայց գլխավոր թեկնածուն Ռաֆինյան է: Նա հիասքանչ մարզավիճակում է, բազմաթիվ գոլեր է խփում, ու դրանցից ընդամենը մեկն է եղել 11-մետրանոցից: Ամեն ինչ պայմանավորված կլինի տիտղոսներով:

Բացի գոլեր խփելուց, Ռաֆինյան շատ մեծ ծավալի աշխատանք է կատարում դաշտում՝ պրեսինգ, պաշտպանություն, թիմային խաղ: Նա ամեն ինչ է անում», - Անրիի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ