Logo

Անրին քննադատել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին

15:34 / 22.02.2023ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար հարձակվող Տիերի Անրին անդրադարձել է «Լիվերպուլի» խնդիրներին:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական ակումբը 2-5 հաշվով պարտվել էր Մադրիդի «Ռեալին», չնայած 14-րդ րոպեին հաշվի մեջ 2 գնդակի առավելություն ուներ:

«Նրանք չափից շատ էին գոլ բաց թողել «Բրենթֆորդից», «Վուլվզից» ու «Բրայթոնից» և մրցում էին Մադրիդի «Ռեալի» պես թիմի դեմ: Ցանկանում էի տեսնել, թե նրանք ինչ խաղամակարդակում են և բավականին փխրուն թիմ տեսա: Ավելի քան փխրուն, քանի որ հաշիվը 2-0 էր, սակայն նրանք չկարողացան պահպանել առավելությունը:

Այո, Ալիսոնը սխալվեց, բայց թիմը նրան չօգնեց: Տիբո Կուրտուան սխալվեց, բայց «Ռեալը» մեծ թիմ է, այդ պատճառով էլ նրանք կարողացան ծածկել դարպասապահի սխալը:

«Լիվերպուլը» լավ չի խաղում և շատ է գոլ բաց թողնում: Դժվար ժամանակներ են, քանի որ տանը 5 գոլ են բաց թողնում և պարտվում են:

Երբ տեսնում ես, թե ինչպես է Լուկա Մոդրիչը ստանում գնդակը և այդ տարիքում ճեղքում կենտրոնը, տպավորություն է, թե այնտեղ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ չկա: Այնուհետև նա փոխանցում է Վինիսիուսին, բրազիլացին՝ Բենզեմային և նա էլ շրջանցում է դարպասապահին ու գրավում դարպասը:

Հիմա «Լիվերպուլը» լավ թիմ չէ: Նրանք պետք է հետևություններ անեն ու չկորցնեն գլուխը նախքան մրցաշրջանի ավարտը»,- Անրիի խոսքը մեջբերում է CBS Sports:

«Ռեալի» ու «Լիվերպուլի» պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ