Logo

Անրին՝ Սալահի մասին. «Պաշտպանի՛ր թիմիդ»

16:34 / 10.12.2025Ֆուտբոլ
null

Լեգենդար Թիերի Անրին կարծիք է հայտնել «Լիվերպուլի» և թիմի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահի միջև առաջացած կոնֆլիկտի մասին, հաղորդում է CBS Sport-ը:

«Չի կարելի խոսել սեփական անձի մասին, երբ թիմդ դժվար փուլում է: «Լիվերպուլը» խնդիրներ ունի, Սալահն էլ արդյունավետ չէ: Երբ ես «Բարսելոնայում» մնում էի պահեստայինների նստարանին, դժգոհություններս արտահայտում էի միայն Գվարդիոլային: Ես խնդիրներ եմ ունեցել Վենգերի հետ, բայց ո՞վ է իմացել դրա մասին:

Երբեք հրապարակավ չեմ խոսել խնդիրների մասին, քանի որ պետք է պաշտպանեի թիմիս: Ոչ ոք կասկածի տակ չի դնում Սալահի ֆուտբոլային որակները, բայց կարծում եմ՝ նա սխալ է գործել», - ասել է ֆրանսիացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ