Նունու Էշպիրիտու Սանտուն կարող է հեռացվել «Նոթինգհեմ Ֆորեսթի» գլխավոր մարզչի պաշտոնից, գրում է ինսայդեր Մատեո Մորետոն:
Ակումբի սեփականատիրոջ՝ Էվանգելոս Մարինակիսի և պորտուգալացի մարզչի միջև թեժ լարվածություն կա: Պատճառն այն է, որ Էշպիրիտու Սանտուն դժգոհ է «Նոթինգհեմի» կատարած տրանսֆերներից, ինչի մասին հրապարակավ հայտնել է իր կարծիքը. «Շատ հեռու ենք այն կազմն ունենալուց, որը ես էի ցանկանում: Մրցաշրջանի պլանավորումը ևս լավը չէ: Կան ֆուտբոլիստներ, որոնք չգիտեն՝ մնալո՞ւ են, թե՞ վարձավճարով տեղափոխվելու են այլ ակումբ: Սրանք մեծ խնդիրներ են»,- ասել է պորտուգալացին:
Անգլիական ակումբն արդեն դիտարկում է տարբեր մարզիչների հրավիրելու տարբերակներ:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


