NBA-ում խոշոր թրեյդ են կատարել «Բոսթոն Սելթիքսը» և «Պորթլենդ Թրեյլ Բլեյզերսը», գրում է ինսայդեր Շեյմս Չարանիան:
Ջրու Հոլիդեյը «Բոսթոնից» տեղափոխվել է «Պորթլենդ», իսկ Անֆերնի Սայմոնսը՝ «Բոսթոն»: «Կելտերը» նաև դրաֆթի երկրորդ փուլի 2 ընտրություն են ստացել:
Հոլիդեյը 2023 թվականին է տեղափոխվել «Բոսթոն» և անմիջապես թիմին օգնել էր դառնալ չեմպիոն: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը՝ ժամկետը բասկետբոլիստի կողմից 1 տարով երկարաձգելու իրավունքով:
Սայմոնսը կարիերայի առաջին 7 տարին անցկացրել է «Պորթլենդում»: Նախորդ մրցաշրջանում պաշտպանը մեկ խաղում վաստակել է միջինը 19 միավոր և կատարել 5 ասիստ:
Անֆերնիի պայմանագրի ավարտին մնացել է 1 տարի:


