Logo

Անսպասելի տրանսֆեր է հասունանում. «Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցությունները

13:56 / 29.05.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Սիթին» սկսել է «Լիոնի» հետ բանակցել կիսապաշտպան Ռայան Շերկիի տրանսֆերի շուրջ, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հնարավոր գործարքի մասին արդեն տեղեկացրել են 21-ամյա ֆուտբոլիստին: Տրանսֆերը գնահատվում է 24-30 միլիոն եվրո:

«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում Կևին Դե Բրույնեին, իսկ Շերկին հիմնական թեկնածուներից է: Մեկ այլ տարբերակ է «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը:

2024/25 մրցաշրջանում Շերկին մասնակցել է «Օլիմպիկի» 44 հանդիպման, խփել է 12 գոլ, կատարել 20 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ