Logo

Անսպասելի որոշում. Անվանի թենիսիստուհին կհամատեղի մարզչի ու խաղացողի կարիերան

16:22 / 09.12.2025Թենիս
null

Աշխարհի 8-րդ համար Ժասմին Պաոլինին հայտարարել է, որ 2026 թվականին իր մարզիչը կդառնա Սառա Էրանին, տեղեկացնում է repubblica.it-ը:

38-ամյա իտալուհին մենախաղում աշխարհի նախկին 5-րդ ռակետն է, իսկ զուգախաղում հաղթել է «Մեծ սաղավարտի» 6 տիտղոս:

«2026 թվականին իմ թիմում կունենամ երկու մարզիչ՝ Դանիլո Պիցոռնոն ու Սառան, որը կզբաղվի տակտիկական մասով։ Այդ հարցում նա այլ մակարդակի վրա է»,- ասել է Պաոլինին:

Էրանին էլ ասել է, որ իրենք կշարունակեն ելույթները զուգախաղում: 2025թ. մրցաշրջանում իտալուհիները դարձել են «Ռոլան Գարոսի» զուգախաղի հաղթող:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ