«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին տեղափոխվում է «Մոնակո», տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերը վերջնական համաձայնության են հասել տրանսֆերի հարցում։ «Մոնակոն» 12 միլիոն եվրո կվճարի կատալոնական ակումբին՝ իսպանացի երիտասարդ ֆուտբոլիստի համար։
22-ամյա Ֆատին «Բարսելոնայի» սան է։ Նա 2019 թվականից հանդես է գալիս առաջին թիմի կազմում։