Խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը միացել է Սպլիտի «Հայդուկին», հայտնում է խորվաթական ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են մեկ տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի ամառը:
31-ամյա հարձակվողի նախորդ ակումբն իտալական «Լեչեն» էր, որտեղից նա հեռացել էր 2025 թվականի սկզբին և մինչև այժմ ազատ գործակալի կարգավիճակում էր:
Անտե Ռեբիչը կարիերայի ընթացքում խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են իտալական «Միլանը», «Ֆիորենտինան», գերմանական «Այնտրախտը», «Լայպցիգը»:


