Logo

Անտոնի. ««Այաքսում» Տեն Հագի գլխավորությամբ խաղալը կատարյալ էր իմ զարգացման համար»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:47 / 01.09.2022• ՍՊՈՐՏ
Մանչեսթեր Յունայթեդ-Անտոնի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, բրազիլացի հարձակվող Անտոնին առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը: 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբն Ամստերդամի «Այաքսին» վճարել էր 95 միլիոն եվրո:

Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն ու անգլիական ակումբը ստորագրել են 5 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

««Այաքսում» Էրիկ տեն Հագի գլխավորությամբ խաղալը կատարյալ էր ինձ և իմ զարգացման համար: Նրա ֆուտբոլն ու մարզչական ոճը բացահայտել են իմ լավագույն որակները:

Ինձ ոգևորում է այն փաստը, որ նա պատմել է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ծրագրերի և հավակնությունների մասին»,- անգլիական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Անտոնիի խոսքը:

Հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագն ու Անտոնին 2020-2022 թվականներին միասին աշխատել են «Այաքսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ