Logo

Անտոնին Մագուայրի փոխարեն ավագ է անվանել «Մանչեսթեր Յունայթեդի» այլ ֆուտբոլիստի

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:27 / 03.09.2022• ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Անտոնին անհարմար դրության մեջ է հայտնվել: Բրազիլացի վինգերին սոցցանցերում ողջունել են մանչեսթերյան ակումբի ավագ, անգլիացի պաշտպան Հարի Մագուայրն ու պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը:

Ի պատասխան Մագուայրի գրառմանը՝ Ամստերդամի «Այաքսի» նախկին ֆուտբոլիստը գրել է՝ «շնորհակալություն», իսկ Բրունուի ողջույնին՝ «շնորհակալություն, ավագ»:

Sky Sports-ը կարծում է՝ Անտոնիին շփոթեցրել է այն, որ «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին խաղերին պորտուգալացի կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել ավագի թևկապով, իսկ անգլիացի պաշտպանը մնացել է պահեստայինների նստարանին: 

Հիշեցնենք, որ Անտոնին անգլիական ակումբի շարքերը համալրել էր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Գործարքի արժեքը կազմել էր 95 միլիոն եվրո (ըստ Transfermarkt-ի):
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ