Logo

Անտոնի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:06 / 10.09.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին բնութագրել է իր թիմակից, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

«Ես եկել եմ, որ օգնեմ թիմակիցներիս։ Անկախ տարիքից, բոլոր ֆուտբոլիստներն էլ ահռելի տաղանդ ունեն։ Խոսքերով չեմ կարող նկարագրել Ռոնալդուին, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։

Ընդամենը մի քանի օրում ես շատ բան եմ սովորել նրանից։ Նա բացառիկ խելքի տեր մարդ է ու ամեն անգամ նրա հետ խոսելիս շատ բան եմ սովորում նրանից։

Վստահ եմ, որ մեր հարձակման գիծն ուժեղ է և դա շատ հեռանկարային է մեր ապագայի համար»,- Անտոնիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ