Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի եզրային հարձակվող Անտոնին կարծում է, որ թիմը կարող է հաջորդ մրցաշրջանում հավակնել ԱՊԼ-ի չեմպիոնությանը:
«Մենք գիտենք մեր ուժեղ կողմերը, պատրաստ ենք մեծ հաղթանակների և կարծում ենք, որ Անգլիայի հաջորդ առաջնությունում կարող ենք պայքարել չեմպիոնության համար: Դա շատ կարևոր է մեզ համար:
Այս մրցաշրջանում մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ունակ: Մենք ունենք նոր մարզիչ և նոր խաղացողներ: Հարմարվելու համար ժամանակ է պետք:
Երբ այս փուլն ավարտվի, հուսով եմ, որ ի վիճակի կլինենք պայքարելու չեմպիոնական տիտղոսի համար»,- Անտոնիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Անտոնին 2022 թվականի ամռանն է 95 միլիոն եվրոյի դիմաց Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 37 խաղի, խփել 8 գոլ, կատարել մեկ գոլային փոխանցում:


