«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին կարիերան կշարունակի «Բետիսում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանական ակումբը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալի բրազիլացի ֆուտբոլիստին։ Համաձայնագրում ներառված չի լինելու տրանսֆերային իրավունքի գնման հատուկ կետ. հուլիսի 1-ին 24-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Յունայթեդ»։
Հիշեցնենք, որ Անտոնին 2022 թ. օգոստոսին է 95 միլիոն եվրոյով Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նա անգլիական գրանդում 96 խաղում խփել է 12 գոլ, կատարել 5 ասիստ։