Logo

Անտոնին կարող է հեռանալ «Բետիսից», բայց մնալ Լա լիգայում

16:21 / 07.05.2025Տրանսֆերներ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» եզրային հարձակվող Անտոնին, որը վարձավճարով խաղում է «Բետիսում», կարիերան կարող է շարունակել «Աթլետիկոյում», գրում է Daily Mirror-ը:

Մադրիդյան թիմը տպավորված է «Բետիսում» բրազիլացու ելույթներով և լրջորեն դիտարկում է նրան ձեռք բերելու տարբերակը: «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն, չի բաժանվի ֆուտբոլիստից 50 միլիոն եվրոյից պակաս առաջարկ ստանալու դեպքում: Հատկանշական է, որ Անտոնին 2012 թվականի մի քանի ամսով փորձաշրջան է անցել «Աթլետիկոյում», բայց կողմերի միջև համագործակցությունը չի շարունակվել:

Անտոնին հունվարին «Բետիսին» միանալուց հետո խփել է 8 գոլ ու կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ